Դատական իշխանությունը պետք է անկախացնել եւ գործադիր, եւ օրենսդիր իշխանությունից: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:
«Անկախացնելու համար մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններ, որոնցով արդարադատության խորհրդի ձեւավորման եւ Վճռաբեկ դատարանի ընտրությանը կմասնակցեն շատ պատգամավորներ, ինչպես նաեւ հաշվի առնեն ազգային փոքրամասնությունների կարծիքը»,- նշել է նա:
Արտակ Զեյնալյանի խոսքով, պետք է ամրագրել դատական իշխանության ներքին անկախությունը, միեւնույն ժամանակ, փոփոխություն պետք է կատարվի օրենսդրական սահմանադրական փոփոխությունների ձեւավորման, սոցիալական ապահովության երաշխիքների, դատավորների կրթական մակարդակի բարձրացման եւ դատարանների բեռնաթափման առումով:




























