Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2017 թվականի մարտի 29-ի դրությամբ մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 189 հրապարակումներ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 33 գրավոր եւ բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի շրջանակներում սկսվել են քննարկման ընթացակարգեր,  կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, ինչպես նաեւ նրանց տրամադրվել է ընտրական իրավունքներին առնչվող հարցերով իրավաբանական խորհրդատվություն:

Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից, իսկ ընտրական իրավունքներին առնչվող եւ առերեւույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերով  տեղեկությունները ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով: