ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները արցախյան հիմնահարցի շուրջ նախընտրական մոտեցումներ են, որոնց նպատակն է տարբերվել այլ քաղաքական ուժերից։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի ինտիստուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է։ «Բայց հատկապես նրա երկրորդ հարցազրույցից հետո ինձ մոտ տպավորություն ձեւավորվեց, որ նրա մոտ «Սուրբ Հեղինեի սինդրոմն» է առկա, երբ քաղաքական գործչի գործունեությունը մոտենում է իր ավարտին։ Չեմ կարծում, որ գաղափարական տեսանկյունից հասարակական կայնքում դա որեւէ դեր կարող է խաղալ», - նշել է Մինասյանը։
Նա հավելել է, որ քաղաքական ուժերի միջեւ իրական պայքարը ոչ թե գաղափարական, այլ ռեսուրսների պայքար է՝ ֆինանսական, վարչական, տեղեկատվական։




























