«Ծառուկյան» դաշինքից վարչապետի թեկնածուն կլինի դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կամ նա, ում ինքը կընտրի: Մարտի 30-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը:

Հարցին` «Ծառուկյան» դաշինքից ո՞վ է վարչապետի թեկնածուն, նա պատասխանեց. «Հիմա ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում` այն քաղաքական այն  ուժը, որը հաղթում է, նրա ղեկավարը կամ առաջնորդն են հավակնում երկրի ղեկավար պաշտոնին: Մեր դեպքում Գագիկ Ծառուկյանն է կամ էլ նա ինքը կորոշի, թե ով կլինի այդ անհատը, եթե ինքը ցանկություն չունենա»: