Եթե Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը գնա խորհրդարան, երկիր 16-17 մլրդ դոլար ներդրումների ներդրման հնարավորություն կստեղծի։ Այս մասին մարտի 30-ին հայտարարել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ի դեմս Կոմկուսի՝ հանրապետությունում «ֆինանսական հեղափոխություն» տեղի կունենա։
«Կոմունիստական կուսակցությունն այն կուսակցությունն է, որը 70 տարի շարունակ ղեկավարել է երկիրը։ Մենք ծրագիր ունենք, որտեղ ներառված են բոլոր ոլորտները։ Այս նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Կոմկուսի շնորհիվ Հայաստանում ակտիվորեն ապրում է կոմունիստական գաղափարախոսությունը։ Երբ մեզ առաջարկում էին կոալիցիա ձեւավորել, դա մեզ մոտ նույնիսկ ծիծաղ առաջացրեց։ Քաղաքական դաշտում մենք չենք տեսնում ոչ մի ուժի, որը գոնե ինչ-որ մի աստիճան հնարավոր լիներ դնել կոմկուսի գաղափարախոսության կողքին», - ընդգծել է Սարգսյանը։




























