ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Արցախի Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: