Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արեւմտամետ ուժերը ձախողվեցին: Նման տեսակետ հայտնեց Նորագույն երկրների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ:   

«Մի կողմից ընտրությունների արդյունքները անվերապահ աջակցություն է իշխող ուժին եւ «Ծառուկյան» դաշինքին, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանին լուրջ ընդդիմադիր դարձավ: Նա հայտնի է որպես քաղաքական գոծիչ եւ Ռուսաստանում գործարար: Կարելի է ասել, որ Հայաստանի զարգացման ուղղությունը՝ եվրասիական ինտեգրումը, այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսին ՀԱՊԿ-ն է,  հաստատվում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից եւ համապատասխանաբար կշարունակվի»,- նշեց Մարտինովը:

Նրա խոսքով՝  կարեւոր է նշել արեւմտամետ ուժերի ձախողումը: «Շատ մեծ աղմուկ, իրարանացում եղավ եւ փող ծախսվեց, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան եւ արեւմտյան կազմակերպությունների կողմից: Հայ ժողովուրդը պատմական իմաստնություն հանդես բերեց եւ ընտրեց զարգացման այն ուղղությունը, որը վերջին մի քանի տարիներին առաջ է մղել իշխող կուսակցությունը»,- նշեց քաղաքագետը: