Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահ է, որ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը կտրուկ կաճի։ Ղազախստանյան լրատվամիջոցների տեղեկություններով, այդ մասին նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում։

Նազարբաեւը նշել է, որ պատրաստվել է հանդիպման արդյունքներով դեկլարացիան, որում նշվելու են Ղազախստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ «Մենք պարզել ենք, որ կա հնարավորություն առաջիկա երկու-երեք տարիներին կտրուկ ավելացնել ապրանքաշրջանառությունը»,- նկատել է Ղազախստանի նախագահը։

Նազարբաեւը շեշտել է, որ Ադրբեջան իր այցելության շրջանակում նախարարությունների միջեւ ստորագրված տրանսպորտային – կոմունիկացիոն փաստաթղթերը մեծ օգուտ են խոստանում կողմերին։