ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ռուսաստանի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանական համակարգեր ստեղծել, սակայն ուզում է, որ այդ համակարգերը միմյանց հետ գործակցեն: Այս մասին Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նրա խոսքով, նոյեմբրի 20-ին նախատեսված հանդիպումը նոր սկիզբ կլինի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների միջեւ, նույնիսկ ավելին` Ռուսաստանի եւ Արեւմուտքի:

«Համագործակցությունը կապացուցի, որ այս համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,-ասել է գլխավոր քարտուղարը:

Նոյմեբերի 19-20-ին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելու մասին: Գլխավոր քարտուղարի հաղորդմամբ, համատեղ համակարգեր չստեղծելու պատճառն Իրանը չի լինելու: