Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 12.10-ին, Արագած գյուղի մի տնից բերման է ենթարկվել 30-ամյա Գեղամ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Խափանման միջոցը՝ կալանք:

Գեղամ Ա.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ: