Երեւանում, այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 10 RF 100 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝  55-ամյա Պավել Ս.) Տիչինայի փողոցում՝ Հաղթանակ թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել գերեզմանատան բետոնե պատնեշին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Պավել Ս.-ն ու նրա ուղեւորներ Լեւոն Ա.-ն ու 35-ամյա Արտյոմ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով, վարորդը եւ Արտյոմ Ս.-ն հայր ու որդի են։