Մարտի 30-ից ՃՈ տուգանքների գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրա նկատմամբ հաշվեգրվող ավելացումների պրակտիկան այլեւս չի կիրառվելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ուզում եմ տեղեկացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված մի շատ կարեւոր փոփոխության մասին։ Մարտի 30-ից ճանապարհային ոստիկանության տուգանքների գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրա նկատմամբ հաշվեգրվող ավելացումների պրակտիկան այլեւս չի կիրառվելու»,-նշել է նա: