Միչիգան նահանգի դպրոցները ցանկանում են դիզելով կամ բնական գազով աշխատող նոր դպրոցական ավտոբուսներ գնել այն գումարով, որը Volkswagen կոնցեռնն էր որպես տուգանք վճարել ռեգիոնին  վնասակար արտանետումների նորմերը խախտելու համար, հայտնում է Motor–ը։

Նախաձեռնության հեղինակները հայտնել են, որ հիմա նահանգում ավելի քան հինգ հազար հին դպրոցական ավտոբուս կա, որոնք տարիքը գերազանցում է 10 տարին։ Դրանք բոլորը դիզելային շարժիչներով են։

Ավտոբուսների պարկի թարմացման համար խնդրում են այն 30 մլն դոլարը, որը Volkswagen –ը վճարել է որպես տուգանք։

Ընդ որում , նախաձեռնության հեղինակների ներկայացուցիչ Դոն Օլդենդորֆի խոսքով դպրոցական ավտոբուսների ամբողջ պարկը թարմացնելու համար կպահանջվի մոտ 500 մլն դոլար։

Volkswagen կոնցեռնը խախտել էր վնասակար արտանետումների նորմերը։ 2015-ին նորմերի խախտում էր հայտնաբերվել 11 մլն ավտոմեքենաներում, որոնցից 600 հազարը ԱՄՆ-ում։ 2016-ի գարնանը հայտնել էին , որ ավտոարտադրողը համաձայնել է ԱՄՆ-ին վճարել փոխհատուցում, որի չափը կազմում է 10 մլրդ դոլար։