Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները սխալ ճանապարհի վրա են: Թուրքական Hurriyet թերթը տեղեկացնում է, որ Բայքալը պատասխանել է վարչապետ Էրդողանի հայտարարությանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից առաջարկած քրդական հարցի նախաձեռնությանը, հայտարարել էր, որ եթե մյուսները իրենց հետ չգան էլ, միեւնույնն է իրենք գնալու են քրդական հարցի կարգավորմանը։

Դենիզ Բայքալը դիմել է Էրդողանին՝ ասելով. «Պարոն վարչապետ, դուք սխալ ճանապարհի վրա եք, եւ մենք ձեզ ճանապարհի ընկեր չենք լինի։ Առանց այն էլ դուք ճանապարհի շատ ընկերներ ունեք։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ ճանապարհի կեսին կանգնել, գնահատել եւ կրկին նոր ճանապարհային քարտեզ գծել»: