Օրեգոնցի հնարամիտ ինժեները գնել է շահագործումից հանված օդանավը ու դրա մեջ իր համար տուն կահավորել։ Արտասովոր բնակարանը գտնվում է Փորթլենդում։ Ինժեներ Բրյուս Քեմփբելը Boeing 727-իսալոնը վեր է ածել կացարանի, գրում է Mirror.–ը։

Հատուկ ճանապարհը տանում է դեպի անտառի մեջ բետոնե սյուների վրա տեղադրված հսկայական օդանավ ։

Օդանավն ունի իմպրովիզացված ցնցուղ, բայց Բրյուսը մտադիր է աշխատանքային զուգարան տեղադրել ու վերականգնել օդանավի ինտերիերի որոշ տարրեր, օրինակ նստատեղերն ու լուսավորությունը։

Հողակտորը, որի վրա տեղադրված է օդանավը, ինժեները գնել էր 23 000 դոլարով, իսկ օդանավի համար վճարել է 220 000 դոլար։

Քեմփբելը տարվա վեց ամիսները այդ օդանավում է ապրում, իսկ մնացած ամիսներին՝ Ճապոնիայում, որտեղ նույնպես ուզում է ձեռք բերել եւս մեկ Boeing 747–ի կմախք ու այն էլ վերածել կացարանի։