Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը չորեքշաբթի երեկոյան վերադարձել է հայրենիք՝ Հավանայում վիրահատական միջամտության ենթարկվելուց հետո, հաղորդում է ABI գործակալությունը:
Ձայնալարերի վիրահատությունը կատարվել է ապրիլի 1-ին, իսկ հետո Մորալեսը վերականգնվել է Կուբայի կլինիկաներից մեկում: Վիրահատության արդյունքում հեռացվել է կոկորդում գտնվող ոչ մեծ ուռուցքը:
Մինչեւ Հավանա մեկնելը Մորալեսը հասցրել էր քննադատել Ամերիկյան պետությունների կազմակերպության ղեկավար Լուիս Ալմագրոյին: «Լուիս Ալմագրոն մեր ժողովուրդների խաղաղության սպառնալիքն է», -Twitter-ում գրել էր նա:
Ըստ նրա՝ տարածաշրջանին նման կազմակերպություն պետք չէ, որը «ատելություն եւ տարանջատում է սերմանում Լատինական Ամերիկայում»:




























