Հորդանանի թագուհի Ռանիան համարվում է աշխարհի ամենաոճային կին գործիչներից մեկը: Մելանյա Թրամփի նման նա նույնպես սիրում է եվրոպական դիզայներներից իրեր ձեռք բերել եւ հետեւում է նորաձեւության միտումներին:
Սպիտակ տուն այցի համար Ռանիան զուսպ հագուստ է ընտրել. սեւ կիսաշրջազգեստ եւ նույն գույնի շապիկ՝ հետաքրքիր սպիտակ օձիքով:
Մելանյան նախապատվությունը տվել է կանաչ գույնին: Չնայած տարբեր հագուստներին՝ կանայք նրբագեղ եւ կանացի տեսք են ունեցել:

































