ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն, որի շրջանակում Սեուլի կամ Վաշինգտոնի դեմ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակմանը պատասխան հարվածի մարտավարություն կմշակեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունները կանցկացվեն ապրիլի 13-ին, 21-ին եւ 26-ին, Կորեաների միջեւ սահմանի մերձակայքում:




























