Տեղական իշխանությունների բյուջետային հատկացումները պետք է արդարացի բաշխել: Ապրիլի 6-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ընտել լավագույն ծրագրերը եւ դրանց քննարկում անցկացնել: Անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզից 2-3 ծրագրի մոդել ընտրել: Կարապետյանը հիշեցրեց, որ երկրում պետք է ընտրվի 200 գյուղապետ Գերմանիայի կառավարության դասընթացներ անցնելու համար: Իսկ բոլոր մարզպետները պետք է դասընթացներ անցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում: