Երեւանից Արցախ ճանապարհը կապիտալ վերանորոգման կարիք ունի: ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Սիսիանի տարածաշրջանի հատվածում ճանապարհը հին է, այնտեղ լիարժեք նորոգման աշխատանքների կարիք կա:
«Դրա համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, որոնք մենք փորձում ենք գտնել»,- վստահեցրեց Մարտիրոսյանը:




























