Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից  բացահայտվել է 13-ը:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 8, խուլիգանության 2, կողոպուտի եւ յուրացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: