Հայաստանի կառավարությունը չի պահանջի մասնավորեցվող պետական ընկերությունների ու պետական կազմակերպությունների սնանկացումը։ Այս մասին որոշումն ընդունվել է ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Այժմ ձեռնարկությունները, որոնք պետությանը 1 մլն դրամից ավելի են պարտք, լիկվիդացման գործընթացում են եւ դատական կարգով սնանկ են ճանաչվում։ Այժմ կառավարությունը զերծ է մնում վերոնշյալ երկու տեսակի ընկերությունների նկատմամբ նման պահանջից՝ գործնական մթնոլորտի դյուրացման համար։



























