Բելգիայի ծովային ոտսիկանությունը Հյուսիսային ծովի ջրերում 25 սպորտային պայուսակ է հայտնաբերել, որոնցում ընդհանուր առմամբ 50 կգ կոկային է գտնվել՝ 62,5 մլն եվրոյի, հաղորդում է Het Nieuwsblad-ը։
Նշվում է, որ թմրանյութերի խմբաքանակը ծովն են նետել հարավամերիկյան նավից՝ բելգիական Զեեբրյուգե նավահանգիստ մտնելիս։ Նախատեսվում էր, որ խմբաքանակը կվերցնի դրա պատվիրատուի ձկնորսական նավակը։ Սակայն Դանիայի դրոշի ներքո այնտեղով անցնող նավի նավապետը անհապաղ ծանուցել է կասկածելի պայուսակների մասին ոստիկանությանը։
Հարցաքննության ժամանակ հարավամերիկյան նավի նավապետը հերքել է իր մասնակցությունը թմրանյութեր փոխադրելուն։ Ամբողջ կոկայինը ոչնչացվել է ոստիկանության կողմից։




























