Հրթիռային հարված հասցնելով Սիրիայի ավիաբազային՝ Վաշինգտոնը միջազգային հանրության ուշադրությունը փորձել է շեղել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գործողություններից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Չսպասելով տեսչական այցին, չսպասելով հետաքննությանը՝ հարվածներ են հասցվել: Այնպիսի տպավորություն է, թե փորձել են ուշադրությունը շեղել «Ջեբհաթ ան-Նուսրա»-ից, որը, հավանաբար, շարունակում է դիտարկվել որպես պահուստային ջոկատ՝ բանակցություններից ռեժիմի փոփոխության անցնելու համար»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վաշինգտոնը նեղություն չի կրել հարվածից առաջ ապացույցներ բերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ենթադրյալ քիմիական գրոհին մասնակցություն ունենալու վերաբերյալ:




























