Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց չեն ծրագրում Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների առիթով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ներկայում դա ծրագրված չէ»,- ասել է նա:
Ապրիլի 7-ի գիշերն ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ավիաբազայի ուղղությամբ՝ Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման պատրվակով: Վաշինգտոնը միջադեպի համար պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Դամասկոսն իր հերթին հերքում է իր մասնակցությունը ենթադրյալ քիմիական հարձակմանը՝ ԱՄՆ-ի գործողություններն «ագրեսիայի ակտ» որակելով:




























