Ապրիլի 6-ին, ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նար-Դոսի եւ Տոլստոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի թիվ 10/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

 Ապրիլի 6-ին, ժամը 15-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: