Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգը չեղյալ է  համարել աշխատավայրում դրես կոդի պահանջը, համաձայն որի կանայք պետք է բարձրակրունկներ կրեն: Նահանգային կառավարությունը հայտարարել է, որ նման պահանջը խտրականության դրսեւորում է եւ կարող է սպառնալ առողջությանը, հաղորդում է BBC-ն:

Բրիտանական Կոլումբիա նահանգի իշխանությունները համոզված են, որ բարձրակրունկ կոշիկը կարող է վնասվածքների պատճառ դառնալ, եւ կոշիկը պետք է այնպիսին լինի, որ մարդիկ կարողանան անվտանգ աշխատել:

Վերջին շրջանում աշխատավայրում բարձրակրունկ կոշիկ կրելու հարցը լայն քննարկման առարկա է դարձել:

Անցած հունվարին բրիտանական խորհրդարանի երկու հանձնաժողովներում  ներկայացվել էր  «Բարձրակրունկ կոշիկներն ու աշխատանքային դրես կոդը» զեկույցը, որտեղ առաջարկվում էր  արգելել խտրականություն պարունակող դրես կոդի կիրառությունը կանանց նկատմամբ: Զեկույցում, մասնավորապես, բերվել էր Նիքոլ Թորփի օրինակը, ում աշխատանքից տուն էին ուղարկել ցածր կրունկով կոշիկ կրելու համար: