Լոնդոնում 2001-ից առայսօր փակվել է տարբեր քրիստոնեական դավանանքների 500 եկեղեցի, միաժամանակ բացվել 423 մզկիթ ու իսլամական կենտրոն, գործում է նաեւ շարիաթի հարյուր դատարան։ Այս մասին հայտնում են «Գեյթսթոունի ինստիտուտ» վերլուծական կենտրոնի մասնագետները, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Բրիտանական բազմամշակութայնության աջակիցները սնում են իսլամական արմատականությունը։ Լոնդոնիստանն իր 423 մզկիթներով կառուցվել է անգլիական քրիստոնեության խղճուկ ավերակների վրա»,- արձանագրել է կենտրոնը։
Հետազոտողների խոսքով, Բրիտանիայի դիմագիծն «ավելի է իսլամականանում»։ Ընդ որում հաճախ մզկիթների են վերածում նախկին եկեղեցիները, աճում է իսլամ ընդունող բնիկ բրիտանացիների թիվը, նշում են նրանք։




























