Վիետնամի կենտրոնական հատվածում հերթական ջրհեղեղը առնվազն 11 մարդու կյանք է խլել, հաղորդում է АP-ն:
Վիետնամի ջրհեղեղների եւ փոթորիկների վերահսկման ազգային վարչության տվյալներով, 4 մարդ, այդ թվում 2 տարեկան մի աղջնակ, զոհվել են Տհուա Տհեն-Հյու շրջանում, 3-ը` Քուանգ Նգայի շրջանում: Եվս երեք մարդ զոհվել է այլ շրջաններում:
Վարչության աշխատակիցների խոսքով, վերջին 3 օրերին երկրում տեղումների քանակությունը հասել է 74 սմ-ի, ինչն էլ ջրհեղեղների 4-րդ ալիքի առիթ է դարձել:
Վերջին տվյալներով, աղետի զոհերի թիվը այս ընթացքում հասել է 178-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























