ԱՄՆ-ի Զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հաստատել է դեպի Կորեական թերակղզի ԱՄՆ ՌԾՈւ-ի Carl Vinson ծանր ատոմային ավիակրի շարժումը՝ ուղեկցող նավերի հետ: Ավիակրային հարվածային խմբի առաջ ընթանալու մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Խաղաղօվկիանոսյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Բենհեմը:
«Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար Հարի Հարիսը Ավիակրային հարվածային խմբի Carl Vinson ավիակրին հրաման է տվել ապրիլի 8-ին Սինգապուրը լքելուց հետո ուղեւորվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի արեւմտյան հատված եւ զեկուցել նշանակման վայր հասնելու մասին»,- նշել է հրամանատարության ներկայացուցիչը՝ չհստակեցղնելով խմբի վերջնական երթուղին:
Ավիակրային հարվածային խմբի կազմի մեջ, ավիակրից բացի, մտնում են տախտակամածային CVW-2 (Carrier Air Wing) ավիաթեւը, հրթիռային Michael Murphy եւ Wayne E ականակիրները: Meyer-ը հագեցած է ռազմական տեղեկատվակառավարման Aegis համակարգով, նաեւ հրթիռային Lake Champlain հածանավը: Բենհեմի խոսքով՝ նախապես ծրագրվել էր, որ նրանք ուղեւեորվելու են Ավստրալիայի ափեր:




























