Նիդեռլանդներում ընթացել են նույնասեռական զույգերի աջակցության ցույցեր, որոնց վրա անցյալ շաբաթ հարձակվել են այն պատճառով, որ հրապարակայնորեն միմյանց ձեռք էն բռնել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Արնեմում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նաեւ Հաագայում եւ Էյնդհովենում:

Արնեմում փողոց է դուրս եկել մոտ 2,5 հազար մարդ, որոնց ձեռքերին եղել են ծիածանի գույներով դրոշներ:

«Դուք մեզ տառացիորեն դուրս եք բերել այդ սարսափելի շաբաթվանից»,-  ասել է տուժածներից Յասպեր Վերն-Սեւրատանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցելու եկած մարդկանց:

Նրա գործընկեր Ռոնի Սեւրատան-Վերնը, որի ատամները կոտրել էին հեղույսահատով, անկարող է եղել արցունքները զսպել:

Մարդատյացության դեմ բողոքող եւ ծեծի զոհերին իրենց համերաշխությունը հայտնող շատ հոլանդացիներ համացանցում են տեղադրել իրենց լուսանկարները, որտեղ իրար ձեռք են բռնած: Ստեղծվել են հայտնի #handinhand եւ #allemannenhandinhand հեշթեգները (բոլորս միմյանց ձեռք ենք բռնում):

Հարձակումը կատարած 5 դեռահասները հանձնվել են ոստիկանությանը եւ հինգշաբթի կանգնել են դատարանի առջեւ: