Եգիպտոսի Թանթա քաղաքում երկրորդ պայթյունն է որոտացել, որտեղ ավելի վաղ պայթուցիկ սարքը գործարկվել էր եկեղեցու մոտ, հայտնում է «Ահբար Աջիլիա» պորտալը:
Հաղորդվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության մարզական կենտրոնի շրջանում:
Վերջին տեղեկություններով՝ Թանթայի եկեղեցու պայթյունի հետեւանքով առնվազն 21 մարդ է զոհվել եւ վնասվածքներ ստացել ավելի քան 50 մարդ:
Նշենք, որ ապրիլի 28-29-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Եգիպտոս առաքելական այց է կատարելու:




























