Կազանի բոլոր դավանանքների տաճարում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Թաթարստանի ԱԻ նախարարությունը: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է 15 միավոր տեխնիկա եւ 53 մարդ:

Գերատեսչությունից Ինտերֆաքսին հայտնել են, որ հրդեհը հաջողվել է մարել 6:51-ին (ահազանգն ստացվել է 04:35-ին), հրդեհի վայրում հայտնաբերվել է տղամարդու մարմին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կազանում բոլոր դավանանքների տաճարը կառուցվել է որպես կրոնների, մշակույթների եւ քաղաքակրթությունների խորհրդանիշ: Այն ներառում է ուղղափառ եկեղեցի, մահմեդական մզկիթ, հրեական սինագոգ, ընդհանուր առմամբ՝ 16 դավանանքների հոգեւոր շինությունների տարրեր: Կրոնական արարողություններ տաճարում չեն կատարվում: