ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 9-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված͵ մուտք են գործել Երեւան քաղաքի Կիեւյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ սպառնացել են ընկերության տնօրենի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել͵ ապա՝ հափշտակել ընկերության դրամարկղում առկա գումարը, ինչպես նաեւ տնօրենի պարանոցի ոսկյա շղթան՝ իր խաչով, եւ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու եւ նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:




























