Եթե մենք լինեինք ԵՄ անդամ, ամուր եւ հետեւողականորեն կաջակցեինք Թուրքիայի անդամակցությանը: Թուրքական պետական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնոմ Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգգերի հետ հանդիպմանը:
«Այո, մենք չենք կարող ազդել ԵՄ որոշումների վրա, քանի որ ԵՄ անդամ չենք, բայց մենք միշտ կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին շանս տալ Թուրքիային»,- ասել է նա եւ հավելել. «ԱՄՆ-ը Թուրքիայի անդամակցության պինդ կողմնակից է»:





























