Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան երկրորդ անգամ անցկացնում է տարվա լավագույն գոլի քվեարկություն: Բոլոր ցանկացողները www.fifa.com կայքում կարող են ձայն տալ նախընտրած գոլին:
Անցած տարվա լավագույն գոլի` Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը ստացավ Քրիշտիանու Ռոնալդուն Պորտուի դարպասն ուղարկած գնդակի համար:
Այս տարի տասը հավակնորդների ցուցակն այսպիսին է.
1. Համիթ Ալթինթոփը (Թուրքիա) Ղազախստանի դեմ.
2. Մաթի Բարոուզը (Գլենտորան) Պորտադաունի դեմ.
3. Լինուս Հալենիուսը (Համմարբյու) Սիրիանսկի դեմ.
4. Մեսին (Բարսելոնա) Վալենսիայի դեմ.
5. Սամիր Նասրին (Արսենալ) Պորտուի դեմ.
6. Նեյմարը (Սանթոս) Սանթ Անդրեի դեմ.
7. Արյեն Ռոբենը (Բավարիա) Շալկեի դեմ.
8. Սիֆիվե Տշաբալալան (ՀԱՀ հավաքական) Մեքսիկայի հավաքականի դեմ.
9. Ջովանի վան Բրոնքհորսթը (Հոլանդիայի հավաքական) Ուրուգվայի հավաքականի դեմ.
10. Կումի Յոկոյաման (Ճապոնիայի հավաքական) ԿԺԴՀ հավաքականի դեմ (մինչեւ 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնություն).





























