Սոցկայքերում ծխելու համար նախատեսված խառնուրդների ու մոգերի, կախարդների ծառայությունների, ինչպես նաեւ կենսաբանորեն ակտիվ հավելումների գովազդներն արգելող օրինագիծը քննարկման է դրել ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը։

Այդ արգելքը խախտելու համար մինչեւ 500 հազար ռուբլի տուգանք է նախատեսվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համաձայն նախաձեռնության տեքստի՝ սոցկայքերում արգելվում է գովազդել գերբնական-մոգական բնույթի եւ ժողովրդական բժշկության ծառայություններ, ինչպես նաեւ ծխելու խառնուրդներ եւ քաղաքացիների կյանքի անվտանգությանն ու առողջության պահանջներին չհամապատասխանող խառնուրդներ, ինչպես նաեւ կենսաբանորեն ակտիվ ու սննդային հավելումներ։ Նման արգելքը խախտելու համար առաջարկվում է քաղաքացիների համար 2000-2500 ռուբլի տուգանք սահմանել, իսկ իրավաբանական անձանց համար՝ 100-500 հազար ռուբլի։