ԱՄՆ-ը մտադիր է ամբողջ աշխարհում պայքարել նրանց դեմ, ովքեր մարդկությանն ուղղված հանցագործություններ կկատարեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է DW-ն: 

«Մենք դարձյալ մեզ կնվիրենք ցանկացածին պատասխանատվության ենթարկելու նպատակին, ով աշխարհում որեւէ տեղ անմեղ մարդկանց դեմ հանցագործություններ կկատարի»,- երկուշաբթի հայտարարել է նա՝ Իտալիայի լեռնային Սանտ Աննա-դի-Ստացեմա գյուղում ելույթ ունենալով լրագրողների առջեւ, որի բնակիչների նկատմամբ 1944 թվականին ԷսԷս-ի ստորաբաժանումները դաժան հաշվեհարդար են տեսել