Ապրիլի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիսան քուբե» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի եթեւեկելի մասից եւ ընկել ջրատարը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























