Ֆուտբոլի Հունաստանի առաջնության Իրակլիս - Արիս հանիդպման ավարտից մի քանի րոպե առաջ միացել է խաղադաշտի ջրման համակարգը: Շատերը կհիշեն նմանատիպ իրավիճակը Բարսելոնայի Նոու Կապմ ստադիոնում, երբ Ինտերը հաղթեց կատալոնացիներին: Բայց այնտեղ հանդիպումն արդեն ավարտվել էր, իսկ հույները հենց խաղի ընթացքում են որոշել թարմացնել ֆուտբոլիստներին: