Այսօր` նոյեմբերի 17-ին իրենց մասնագիտական տոնն են նշում Հայաստանի ռազմական բժիշկները:
1992 թվականի նոյեմբերի 12-ին ավարտվեց Հայաստանի զինված ուժերի բժշկական հոսպիտալի ձեւավորումը: Այն մեծ դեր է խաղացել հայկական բանակի կայունացման եւ ամրապնդման գործում:
1994 թվականին` հրադադարի կնքումից հետո, Հայաստանում ստեղծվեցին մի քանի ռազմական ուսումնարաններ, այդ թվում նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվեց ռազմական բժշկության ֆակուլտետ:




























