Դարպասապահին երբեմն օգնում է ոչ միայն հորիզոնական եւ ուղղահայաց դարպասաձողը, այլ նաեւ ցեխի վերածված խոտածածկը, հենց դարպասային գծի մոտ: Բելգիայի առաջնության Ժերմինալ - Ստանդարդ հանդիպման ժամանակ Ֆարիս Հարունը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն դաշտի վիճակը խանգարեց եւ Ստանդարդը պարտվեց 0:1 հաշվով: