Նոյեմբերի 16-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Մամիկոնյանց պողոտայի թիվ 6/1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 26-ամյա Վլադիմիր Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նոյեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, հարմարեցված բանալիով փորձել է բացել 51-ամյա Կամո Հ.-ի բնակարանի մուտքի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցնել:
Վլադիմիր Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:





























