Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւից ղարաբաղյան կարգավորման գործում միջնորդական ջանքերի համար: «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ գործադրած ջանքերի համար: Ռուսաստանը միշտ կարեւոր դեր է խաղացել Կավկասում: Հուսով եմ, որ Ձեր ջանքերը կավարտվեն արագ եւ դրական»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նախագահները նշել են, թե դրանք կրում են արտոնյալ բնույթ:

Մեդվեդեւի խոսքով, նա շատ հաճախ է հանդիպում իր հայ գործընկերոջ հետ, ինչը թույլ է տալիս «ճշտել ժամացույցները» տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, «խոսել ղարաբաղյան կարգավորման մասին»: