Ֆրանսիայի արեւմուտքում թուրքերի ու քրդերի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Bleu ռադիոկայանին։
Ռադիոկայանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ուենցել կիրակի օրը Ռեն քաղաքում։ Ծեծկռտուքին մասնակցել են հիմնականում թուրքեր ու քրդեր՝ զինված երկաթե լիգերով ու բեյսբոլի փայտերով։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ծեծկռտուքի մասնակիցները շրջապատել են նրանց ավտոմեքենաներն ու սկսել նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետել։ Իրավապահ մարմինների մեկ աշխատակից վնասվածք է ստացել։
Ամբոխը ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Միջադեպի հետեւանքով երկու մարդ ձերբակալվել է։
Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ավարտվեց դրա կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան գերակայությամբ։ Նախնական տվյալներով՝ նրանք հավաքել են ձայների 51,2 տոկոսը, ինչը 1,25 միլիոնով ավելի է, քան սահմանադրության հակառակորդներինը։




























