Արգենտինայի եւ Բրազիլիայի հավաքականները 90-րդ հանդիպումն անցկացրեցին հայրենիքից մի քանի հազար կիլոմետր հեռու: Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցավ 96-ամյա դիմակայության հերթական հանդիպումը: Այնքան տեւական այս պատմությունը, որ վիճակագրությունը երկու վարկած ունի: Առաջին վարկածով նախքան նոյեմբերի 17-ի հանդիպումը թիմերը տարել էին հավասար` 33-ական հաղթանակ, 23 ոչ ոքիով, սակայն երկրորդ տարբերակով հանդիպումը 91-րդն էր Արգենտինայի եւ Բրազիլիայի միջեւ, իսկ առջեւում բրազիլացիներն էին` 34 հաղթանակ:
Դոհայում կայացած հանդիպումը մոտ էր 0:0 արդյունքին, եթե 92-րդ րոպեին չփայլեր Լիոնել Մեսին, որն էլ հաղթանակ պարգեւեց արգենտինացիներին:




























