Անգլիայի հավաքականը սկզբունքային դիմակայությունում Լոնդոնի լեգենդար Ուեմբլի ստադիոնում պարտվեց ֆրանսիացիներին: Ընկերական հանդիպման 16-րդ րոպեին անգլիացիների տուգանային հրապարակում գեղեցիկ պատ խաղարկեցին Բենզեման ու Մալուդան եւ Ռեալի ռմբարկուն բացեց հաշիվը:
Իսկ 58-րդ րոպեին Բակարի Սանյան աջ եզրից փոխանցում կատարեց Անգլիայի հավաքականի տուգանային հրապարակ եւ Մաթյո Վալբուենան Ֆիլ Յագելկայի թիկունքից գնդակն ուղարկեց Բեն Ֆոսթերի դարպասը:
85-րդ րոպեին վնասվածքի պատճառով փախարինվեց Սթիվեն Ջերարդը: Խաղադաշտ դուրս եկած Փիթեր Քրաուչը չորս րոպե անց կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն փրկել խաղը դաշտի տերերը չհասցրեցին:




























