Պորտուգալիա - Իսպանիա ընկերական հանդիպման հաշիվը կարող էր լինել ոչ թե 4:0, այլ 5:0: Գլուխգործոց գոլի հեղինակ կարող էր դառնալ Քրիշտիանու Ռոնալդուն, որ միայնակ կազմակերպեց գեղեցիկ գրոհ եւ կատարյալ տեխնիկայի շնորհիվ գնդակը Կասիլյասի վրայով ուղարկեց իսպանացիների դարպասը, սակայն վերջին պահին, դարպասային գծի վրա գնդակին գլխով դիպավ Լուիշ Նանին եւ խաղից դուրս վիճակի պատճառով գոլը չգրանցվեց: Ռոնալդուի ցասումը կարելի է հասկանալ:





























