Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նոյեմբերի 18-ին ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթաժողովին:

Նազարբաեւին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն ու այլ անձինք:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նոյեմբերի 18-ին Բաքվում մեկնարկում է Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցելու են Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի նախագահները: