Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել է Լելյա եւ Արիֆ Յունուս ամուսինների բողոքի հետ կապված դատավարությունը։

Ինչպես հաղորդում է АПА-ն՝ դատավոր Միրփաշա Հուսեյնովի նախագահությամբ ընթացող գործընթացի ժամանակ փաստաբան Էլչին Սադիգովը խնդրել է ներկայացնել քրեական գործի փաստաթղթերի կրկնօրինակները։

Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը։ Դատախազ Աբաս Աբասլին խնդրել է ապահովել Յունուս ամուսնական զույգի ներկայությունը նիստին։

Դատական կազմը որոշում է ընդունել այդ հարցը քննարկել հաջորդ նիստին։

Գործընթացը կշարունավի մայիսի 3-ին։

Նշենք, որ Լեյլա եւ Արիֆ Յունուսները մեղադրվում են մի քանի հոդվածով, այդ թվում՝ ավազակության մեջ։ Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը 2015 թվականի օգոստոսի 13-ին Լեյլա Յունուսին եւ նրա ամուսին Արիֆ Յունուսին դատապարտեց համապատասխանաբար 8 ու կես եւ 7 տարվա ազատազրկման։ Չհամաձայնելով դատավճռի հետ՝ մեղադրյալները բողոքարկել են այն։